Չավի․ «Մեզ բարձր մակարդակի կիսապաշտպան է պետք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ամառային տրանսֆերային շուկայում ակումբի նպատակների մասին:

«Մեր գլխավոր խնդիրը տրանսֆերային շուկայում Բուսկետսին փոխարինող փնտրելն է, ուստի մեզ բարձր մակարդակի կիսապաշտպան է պետք: Կարևոր ֆուտբոլիստը լքում է թիմը, մենք պետք է փոխարինենք նրան։ Որքան ուժեղանանք, այնքան ավելի մրցունակ կլինենք։

Կիմիխը իմ կարծիքով տպավորիչ տարբերակ է, լավագույններից մեկն է իր դիրքում»,- Չավիի խոսքերը մեջբերում է 90min-ը։