Նեյմարը կարող է տեղափոխվել մանչեսթրյան գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ ամառային տրանսֆերային պատուհանի հնարավոր տեղափոխության շուրջ:

«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է Նեյմարին այս ամառ վաճառելու տարբերակը, քանի որ բրազիլացին չի կարողացել արդարացնել ակումբի ղեկավարության և մարզչի սպասելիքները, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է վարձավճարով ձեռք բերել Նեյմարին, սակայն ՊՍԺ-ն պնդում է ամբողջական վաճառքը։

Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: