Ռուբեն Լոֆտուս-Չիկը ցանկանում է հանդես գալ Իտալիայում

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա անգլիացուն ցանկանում է գնել «Միլանը»: Կողմերն արդեն սկսել են քննարկել ոչ թե վարձակալության, այլ լիարժեք տրանսֆերի շուրջ։ Անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է խաղալ Իտալիայում։

Այս մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: