«Սալերնիտանայի» գլխավոր մարզիչ Պաուլո Սոուզան կարմիր քարտ է ստացել «Ռոմայի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ռոմա» – «Սալերնիտանա» (2:2) հանդիպման վերջնամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Արդյունքում կարմիր քարտ է ստացել «Սալերնիտանայի» գլխավոր մարզիչ Պաուլո Սոուզան։

Նշենք, որ «Ռոման» Ա Սերիայում 60 միավորով 7-րդն է, «Սալերնիտանան» 39 միավորով` 15-րդն է: