Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իր պաշտպանին, պատճառը Ջեյմսի հաճախակի վնասվածքներն են։

Նշվում է, որ պաշտպանը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: