Պաոլո Մալդինի. «Ակումբը միշտ ցույց է տվել, որ ցանկանում է աշխատել ինձ հետ»

«Միլանի» տեխնիկական և մարզական տնօրեն Պաոլո Մալդինին պատմել է ակումբին իր նվիրվածության մասին, որտեղ նա անցկացրել է իր ողջ կարիերան: Մալդինիի խոսքերով՝ նա այլ առաջարկներ էլ ուներ, սակայն բոլոր ակումբներին մերժել է.

«Ժամանակին ինձ հրավիրում էր «Չելսին»՝ Ջանլուկա Վիալիի միջոցով, բայց ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Միլանից»։

Ինչ-որ արտառոց բան պետք է տեղի ունենար, որպեսզի ես հեռանայի, բայց դա քիչ հավանական էր:

Ակումբը միշտ ցույց է տվել, որ ցանկանում է աշխատել ինձ հետ»,- ասել է Մալդինին: