Մյունխենի «Բավարիան» պատրաստ է վաճառել թիմի դարպասապահին

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելին։

Հիշեցնենք, որ գերմանացին վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացնում է ֆրանսիական «Մոնակոյում»:

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ Նյուբելը ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ չի ցանկանում մրցակցել դարպասապահ Մանուել Նոյերի հետ։ «Բավարիան» պատրաստ կլինի բաց թողնել դարպասապահին 15-20 միլիոն եվրոյի դիմաց։

Նշվում է, որ «Բավարիան» Նյուբելի վաճառքի վերաբերյալ դեռ առաջարկներ չունի։