Քրիստիան Վիերի. «Եզրափակիչներում ես կերկրպագեմ բոլոր երեք թիմերին»

Իտալական հարձակվող Քրիստիան Վիերին գոհ է, որ իր հայրենակիցները կխաղան եվրոպական բոլոր մրցաշարերի եզրափակիչներում։

«Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, իսկ «Ֆիորենտինան» դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ։

«Ես հպարտանում եմ բոլոր երեք թիմերով, դարեր շարունակ նման բան չի եղել։ «Ֆիորենտինան», իմ կարծիքով, «Նապոլիի» հետ միասին ցուցադրում է լավագույն ֆուտբոլը Իտալիայում։

Նրանք արժանի էին եզրափակչում հայտնվելուն: Եզրափակիչներում ես կերկրպագեմ բոլոր երեք թիմերին»,- Վիերիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը: