«Բավարիան» մտադիր է գնել Դեկլան Ռայսին

«Բավարիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու դիրք ուժեղացնել։ Մյունխենում ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը, ինչպես նաև ձեռք բերել հենակետային կիսապաշտպան։

Թոմաս Տուխելի նախընտրած տարբերակը «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսն է, հայտնում է Sky Sports Germany-ն: «Բավարիան» բանակցել է ֆուտբոլիստի գործակալի հետ, սակայն տրանսֆերը բարդ է բարձր արժեքի պատճառով:

Մյունխենցիները պետք է մրցեն «Արսենալի» հետ, որը Ռայսին դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի թիմի գլխավոր նպատակը:

«Վեսթ Հեմը» Ռայսի համար մոտ 115 միլիոն եվրո է պահանջում, ինչը փաստորեն «Բավարիային» դուրս է բերում պայքարից։