«Նապոլին» գտել է Լուչիանո Սպալետտիի փոխարինողին

Լուչիանո Սպալետտին կհեռանա «Նապոլիից» հաջող մրցաշրջանի ավարտից հետո ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ ունեցած կոնֆլիկտից հետո:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, նեապոլիտանական ակումբը դիտարկում է Լուիս Էնրիկեին հրավիրելու տարբերակը։

Նշվում է, որ Էնրիկեն գիտի իտալերեն։ Ժամանակին մասնագետը մեկ մրցաշրջան աշխատել է «Ռոմայում»։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո անցյալ տարվանից չի աշխատում:

Հիշեցնենք, որ «Նապոլին» այս մրցաշրջանում 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։