Մարսելո Բրոզովիչի տրանսֆերով երեք ակումբ է հետաքրքրվում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է լքել ակումբը:

Todofichajes-ի փոխանցմամբ՝ Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է 30-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։

Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում գերմանական գրանդի մրցակիցներն են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Նյուքասլը»։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: