«Բարսելոնայի» և «Ռեալ-Սոսյեդադի» ներկայացուցիչները հանդիպել են

Անցած շաբաթավերջին արդեն չեմպիոնի կարգավիճակում գտնվող «Բարսելոնան» տնային հանդիպում անցկացրեց Լա Լիգայում «Ռեալ-Սոսյեդադի» դեմ։

Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ ակումբների ներկայացուցիչները խաղի օրը հանդիպում են անցկացրել։

Հանդիպման ընթացքում ակումբն իր հետաքրքրությունն է հայտնել կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի նկատմամբ։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հասկացրել էր, որ ակումբը հետաքրքրված է Սուբիմենդիի տրանսֆերով։