Լյուկա Էրնանդեսի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը վերսկսել է մարզումները մյունխենյան ակումբի ընդհանուր խմբում, հայտնում է «կարմիրների» մամուլի ծառայությունը։

Էրնանդեսը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2022 թվականի Մունդիալում և նոյեմբերից չի խաղացել «Բավարիայում»:

Ակումբային մակարդակով 2022/2023 մրցաշրջանում Էրնանդեսը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։