Լյուկա Էրնանդեսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը վերսկսել է մարզումները մյունխենյան ակումբի ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի Ֆրանսիայի հավաքականի հանդիպման ժամանակ՝ Ավստրալիայի հետ խաղում (4։1), և բաց թողեց ոչ միայն մրցաշարի մնացած մասը, այլ նաև ամբողջ մրցաշրջանը։ Նշենք, որ ֆուտբոլիստը նոյեմբերից խաղադաշտ դուրս չի եկել։