Կազեմիրոն օգնում է «Մանչեսթեր Յունայթեդին» Նեյմարի տեղափոխության հարցում

Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ բանակցություններ են վարել ՊՍԺ-ի հետ Նեյմարի հնարավոր տեղափոխության հետ կապված, և մինչ այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ամենաարդյունավետն է նրանցից, հայտնում է L’Equipe-ը։

Նշվում է, որ Կազեմիրոն ակտիվորեն ներգրավված է բանակցություններում։ Նեյմարի հայրենակիցը աջակցում է ֆուտբոլիստի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբար։

Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Նեյմարի Անգլիա տեղափոխությամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Նյուքասլը»։ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին այս ամառ, Անձամբ ֆուտբոլիստը, լրջորեն մտածում է հեռանալու մասին մրցաշրջանի ավարտից հետո, երբ նա բազմիցս քննադատության է ենթարկվել ակումբի երկրպագուների կողմից: