«Վալենսիայի» երեք երկրպագուներ ձերբակալվել են

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է երեք երկրպագուի, ովքեր ռասիստական ​​հայհոյանքներ են հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին Լա Լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում։ Այս մասին հայտարարել է Վալենսիայի համայնքի կառավարական պատվիրակ Պիլար Բեռնաբեն։

Նա նշել է, որ պետական ​​անվտանգության պաշտոնյաները շարունակում են աշխատել Մեստալյա մարզադաշտի հսկողության տեսախցիկների ձայնագրությունների հետ՝ մյուս իրավախախտներին հայտնաբերելու համար:

Հարցին, թե արդյոք իշխանությունները մտածում են ռասիզմի դեմ պայքարի համար որևէ քայլ ձեռնարկելու մասին, Բեռնաբեն ասաց, որ Գերագույն սպորտային խորհուրդն արդեն սկսել է աշխատել ինչպես Լա Լիգայի, այնպես էլ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ որպես ֆուտբոլային դաշտերում ռասիզմի դեմ արշավի մի մաս: