GOAL. Հայտնի է, 2023 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդի անունը

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2023 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է, հայտնում է Goal-ը:

Հրատարակությունը ներկայացրել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակի հավակնորդների թարմացված ցուցակը։

Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։

«Ոսկե գնդակի» լավագույն 10 հավակնորդները ցանկը ներկայացնում ենք ստորև․

1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ),
2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
3. Կիլիան Մբապպե (ՊՍԺ)
4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»),
5. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
6. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)
7. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)
8. Խվիչա Կվարացխելյա («Նապոլի»),
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
10. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)