«Նապոլին» գտել է Լուչիանո Սպալետտիի փոխարինողին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կարող է հեռանալ թիմից և գլխավորել մեկ այլ իտալական ակումբ։ Հաղորդվում էր, որ մարզիչը կոնֆլիկտի մեջ է ակումբի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։

Ինչպես հայտնում է Tuttonapoli-ն, «Նապոլին» դիտարկում է Գասպերինիին նշենակել թիմի նոր գլխավոր մարզիչ։ Ներկայումս թիմի մարզիչը Լուչիանո Սպալետտին է, ով ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո: Աղբյուրը պնդում է, որ Դե Լաուրենտիսն արդեն Ջա Պիերո Գասպերինիին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Գասպերինին «Ատալանտան» մարզում է 2016 թվականից, այդ ընթացքում երեք անգամ թիմին հասցրել է երրորդ տեղ Ա Սերիայում և երկու անգամ դուրս բերել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Սպալետտին «Նապոլին» մարզում է 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը 1990 թվականից ի վեր առաջին անգամ ժամանակից շուտ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։