Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Fichajes-ը։

23-ամյա սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, «Յուվենտուսը» չի ծրագրում բաժանվել հարձակվողից։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսերը։