Ֆլորենտինո Պերես. ««Ռեալն» այլևս չի հանդուրժի մեր նկատմամբ սանձազերծվող ռասիստական ​​միջադեպերը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա Լիգայի խաղերի ընթացքում ֆուտբոլիստների նկատմամբ սանձազերծվող ռասիզմի դրսևորումների մասին։

«Ուզում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժի մեր ֆուտբոլիստների նկատմամբ սանձազերծվող ռասիստական ​​միջադեպերը։

Դրա համար անհրաժեշտ է փոխել մրցավարական կոմիտեի կառուցվածքը, որպեսզի մեղավորը պատասխանատվության ենթարկվի։

Հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, արժանի չէ նման վերաբերմունքի։ Սպորտը մարդասիրական արժեքների պահպանման վայր է»,- ասել է Պերեսը: