Դանի Սեբալյոսը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

Կիսապաշտպան Դանի Սեբալյոսի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Մադրիդցիները 26-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր են առաջարկում, սակայն Սեբալյոսը մտահոգված է ստացած քիչ խաղաժամանակով և դիտարկում ակումբը լքելու տարբերակը:

«Միլանը» և «Վիլյառեալը» հետևում են Սեբալյոսի շուրջ ստեղծված իրավիճակին, սակայն «Ասթոն Վիլան» առաջատար է կիսապաշտպանի համար մղվով պայքարում:

Ինչպես հայտնում է Estadio Deportivo-ն, բիրմինգհեմցիները պատրաստ են ֆուտբոլիստին աշխատանքային շահավետ պայմանագիր առաջարկել: