Վինիսիուս Ժունիորը կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի ավարտը, այս մասին հայտնում են AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում 1-ից 3 խաղով՝ Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ խաղում (0:1) ստացած կարմիր քարտի համար:

Հիշեցնենք, որ այս խաղի ժամանակ Վինիսիուսը ռասիստական ​​վիրավորանքների էր ենթարկվել երկրպագուների կողմից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։