Ջուզեպպե Մարոտա. «Նա հարմարավետ է զգում «Ինտերում»»

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին։

«Ռոմելուն սիրում է մեր ակումբը և ցանկանում է մնալ: Նա հարմարավետ է զգում «Ինտերում»:

Ինչ վերաբերում է «Չելսիի» հետ բանակցություններին պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունիսի 30-ը, որից հետո մենք չգիտենք, թե ինչ ծրագրեր ունի «Չելսին»: ,- ասել է ֆունկցիոները:

Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում առաջնության 23 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: