Պեպ Գվարդիոլա. «Մեզ համար մրցաշրջանը լիարժեք չի լինի առանց Չեմպիոնների Լիգայի գավաթի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի առաջիկա պլանների մասին.«Մենք դեռ պետք է հաղթենք Չեմպիոնների Լիգայում.

Այդ գավաթը հատուկ նշանակություն և արժեք է տալիս այն ամենին, ինչ դուք հաղթում եք: Ես գիտեմ, որ «Սիթին» լիարժեք մրցաշրջան չի անցկացնի առանց Չեմպիոնների Լիգայում հաղթելու:

Արտետան հիանալի աշխատանք էր կատարել «Արսենալում», բայց մենք հրաժարվեցինք հանձնվել և հասանք հաջողության»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։