Ջանլուիջի Դոննարումա. «Չեմպիոնների Լիգան չպետք է դառնա մոլուցք»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է Չեմպիոնների Լիգայում թիմի խաղի մասին իր կարծիքով:

«Մենք շատ էինք ուզում գնալ մինչև վերջ: Մենք ուզում էինք գնալ մինչև վերջ։ Բայց Չեմպիոնների Լիգան չպետք է դառնա մոլուցք։ Վստահ եմ, որ մի օր մենք կհաղթենք Չեմպիոնների Լիգայում, քանի որ ակումբն ու նրա երկրպագուներն արժանի են դրան։

Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարձունքին հասնելու համար: Որոշ սեզոններ ավելի դժվար են, ցանկանում էինք ավելի լավ հանդես գալ, ավելիին հասնել, բայց չստացվեց։ Բայց հաջորդ մրցաշրջանում մենք հաստատ ավելի լավ հանդես կգանք»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:

Նշենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակիչում պարտվեց «Բավարիային»։