Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել Սերիա Ա

Իտալական Սերիա Ա-ի երկու ակումբ պատրաստ է թիմ հրավիրել «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբային։

Ըստ Sport-ի, եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի «Ինտերը»: Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի անվճար բաց թողնել պաշտպանին։

Բանն այն է, որ Ալբան Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:։ Ֆուտբոլիստը չի ցանկանում կրճատել աշխատավարձը, ուստի ակումբը ցանկանում է ազատվել նրանից, բայց դա հեշտ չի լինի Ժորդիի մնալու ցանկության պատճառով: