Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Չեմպիոնների Լիգայում հաղթելը «Բարսայի» գլխավոր նպատակներից է»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։ Կատալոնական ակումբը ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգայում։

«Չեմպիոնների Լիգայում հաղթելը «Բարսելոնայի» գլխավոր նպատակներից մեկն է հաջորդ մրցաշրջանում: Մենք միշտ ցանկանում ենք, որքան հնարավոր է հեռուն գնալ մրցաշարում:

Մենք պետք է լավ մեկնարկենք ինչպես Լա Լիգայում, այնպես էլ՝ Չեմպիոնների Լիգայում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Vamos-ը։