Ֆրենկ Լեմպարդ. «Կարծում եմ՝ նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով։

«Ես չգիտեմ, թե արդյոք «Մանչեսթեր Սիթին» պատմության մեծագույն թիմն է, բայց նրանք անհերքելիորեն ֆանտաստիկ թիմ են։

«Մենք պետք է տուրք տանք նրանց կայունությանը։ Այս առումով նրանք մոտենում են մեծագույն թիմերի շարքում լինելուն։

Հաշվի առնելով այն մարզավիճակը, որում այժմ գտնվում են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները, չես ցանկանում նրանց դեմ խաղադրույք կատարել՝ անկախ մրցակցից:

Կարծում եմ՝ նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են»։

«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 21-ին: Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 18.00-ին է։