Ջեկ Գրիլիշ. «Թույլ թիմերը եզրափակիչ չեն հասնում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալին» 4-0 հաշվով հաղթելուց հետո պատմել է թիմի գլխավոր մարզչի մասին իր մտքերը։

«Ցանկանում ենք յուրաքանչյուր խաղում խաղալ առաջին համարով: Պեպ Գվարդիոլան փայլուն մարզիչ է: Նա հստակ գիտի, թե ինչպես հաղթել «Ինտերին»:

Հանդիպումը բարդ է լինելու: Թույլ թիմերը չեն հասնում եզրափակիչ: Մենք պետք է նրանց արժանին մատուցենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: