Աարոն Ռեմսդեյլը երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ 25-ամյա դարպասապահը երկարաժամկետ պայմանագիր է կնքել, սակայն պայմանագրի ստույգ ժամկետը չի հաղորդվում։

Ռեմսդեյլը միացել է «Արսենալին» 2021 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ բաց թողնելով 42 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։