Էվան Նդիկան մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը 23-ամյա ֆրանսիացուն պայմանագիր է առաջարկել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 միլիոն եվրո: