Պեպ Գվարդիոլա. «Եթե Կուրտուան ​​արժանանար «Ոսկե գնդակին» անցյալ տարի, ապա դա արժանիորեն կլիներ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կարող էր անցյալ տարի նվաճել «Ոսկե գնդակը»:

«Եթե Կուրտուան ​​արժանանար «Ոսկե գնդակին» անցյալ տարի, ապա դա արժանիորեն կլիներ:

Կարիմ Բենզեման նույնպես արժանի էր իր մրցանակին, բայց ես չէր զարմանա, եթե Տիբոն ստանար այն»,- ասել է Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» դեմ հաղթանակից հետո։