Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել մեկ այլ գերակումբ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել Իսպանիայի առաջնության մեկ այլ թիմում։

Լրագրող Ֆերան Մարտինեսի համաձայն՝ ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Ըստ նախնական լուրերի՝ «Բարսելոնան» ցանկանում է 60%-ով կրճատել Ալբայի աշխատավարձը, սակայն եզրային պաշտպանը պատրաստ չէ համաձայնվել նման պայմաններին։

Հիշեցնենք, որ Ալբան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականից, երբ տեղափոխվեց «Վալենսիայից»: Ժորդին ակումբի սան է: