ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին որակազրկվել է

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային Լիգայի (LFP) կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիին, հայտնում է LFP կայքը։

Մարոկկացին որակազրկվել է Լիգա 1-ի 35-րդ տուրում «Այաչոյի» կիսապաշտպան Տոմա Մանգանիի հետ ծեծկռտուք սարքելու համար։ Հանդիպումն ավարտվել է փարիզցիների ջախջախիչ հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Խաղավերջում ոչ սպորտային պահվածքի համար Հակիմին և Մանգանին կարմիր քարտեր ստացան։ «Այաչոյի» ֆուտբոլիստը նույնպես երկու խաղով որակազրկվել է։