«Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» դիմակայությունը չի սահմանափակվի միայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլով։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական ֆուտբոլի գրանդները կպայքարեն «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի համար։

Միաժամանակ նշվում է, որ «Բավարիան» Դևիսին անձեռնմխելի է համարում և կփորձի նրան պահել իր շարքերում։

Transfermarkt-ի փորձագետները Ալֆոնսո Դեւիսի տրանսֆերային արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։