Անվանի ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին

Երևանի «Արարատի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը կիսվել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին կարծիքով:

Միրզոյանը Մխիթարյանին անվանել է բարձրակարգ ֆուտբոլիստ, ով իրավամբ համարվում է հայկական ֆուտբոլի լեգենդ։

Վետերանը հիշել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ նշելով, որ 22-ամյա ֆուտբոլիստը պետք է իրեն ավելի լավ դրսևորի, որպեսզի մոտենա Մխիթարյանի մակարդակին։

«Ապագայում Էդուարդը պետք է ձգտի հաջողության հասնել: Այո, նա ցույց է տալիս, որ տաղանդավոր ֆուտբոլիստ է։

Այնուամենայնիվ, եթե Սպերցյանն ավելի շարժուն լիներ, իսկ կողքին այլ ֆուտբոլիստներ լինեին, ապա «Կրասնոդարը» կպայքարեր մրցանակների համար»,- ասել է Միրզոյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

34-ամյա Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում խփել է 5 գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: