Սադիո Մանեն փոխել է դիրքորոշումը

Վերջին շաբաթների ընթացքում լուրեր էին պտտվում, որ հարձակվող Սադիո Մանեն ամռանը կհեռանա «Բավարիայից»:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնում է, որ սենեգալցի ֆուտբոլիստը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում շարունակել ելույթները Մյունխենում։

Նշվում է, որ Մանեն հիանալի հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ և պայքարել տիտղոսների համար:

Հիշեցնենք, որ վերջերս Սադիո Մանեն սկանդալի մեջ էր ընկել՝ Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո հանդերձարանում հարվածել էր թիմակցին (Լերոյ Սանեին):

2022/2023 մրցաշրջանում Մանեն անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։