Չավին պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Էսպանյոլին» 4:2 հաշվով և հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի համար սա Իսպանիայի առաջնության 9-րդ տիտղոսն է և առաջինը՝ որպես մարզիչ։

«Բարսելոնայի» պատմության մեջ միայն հինգ հոգի են կարողացել չեմպիոն դառնալ, որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ՝ Խոսեպ Սամիտիերը, Յոհան Կրոյֆը, Պեպ Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն և Չավի Էրնանդեսը։

Նշենք, որ «Բարսելոնան» իր պատմության մեջ 27-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։