Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին պատրաստ է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դժգոհ է Չավիի թիմում փոխարինողի դերից, ուստի կարող է հեռանալ «Բարսելոնայից» արդեն առաջիկա ամռանը։ Ֆատիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վուլվերհեմփթոնը», սակայն 20-ամյա ֆուտբոլիստն նախընտրում է մնալ Իսպանիայում։

Եթե ​​«Բարսելոնան» որոշի վաճառել իր սանին, նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո» կամ «Սևիլիա»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։