Ժոան Լապորտա. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Լիոնել Մեսսիին վերադարձնենք «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը մտադիր է վերադարձնել հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Մեսսիին վերադարձնենք «Բարսելոնա»», – Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Մեսսին «Բարսելոնայի» սան է, նա ակումբի ակադեմիա է տեղափոխվել 2000 թվականին, իսկ 2004 թվականին իր դեբյուտը նշել է առաջին թիմում։ Մեսսին «Բարսելոնայի» հետ նվաճել է 35 տիտղոս։

2021 թվականի ամռանը Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից» և տեղափոխվեց ՊՍԺ։ 35-ամյա արգենտինացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։