ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Գերմանիա

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն արդեն հարցում է ուղարկել փարիզցիների ղեկավարությանը 20-ամյա ֆրանսիացու հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

2022/23 մրցաշրջանում Էկիտիկեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։