Դենիս Զաքարիան կվերադառնա Իտալիա

Շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիան կվերադառնա «Յուվենտուս»՝ Լոնդոնի «Չելսիում» վարձավճարով հանդես գալուց հետո:

Ինչպես հայտնում է Նիկոլո Շիրան՝ «Չելսիի» ղեկավարությունը որոշել է չօգտագործել 26-ամյա ֆուտբոլիստի գնման տարբերակը։ Նշվում է, որ պայմանագրում կա 28 միլիոն եվրոյի գնման կետ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ չէ Զաքարիայի համար նման գումար վճարել։

Այսպիսով, Դենիսն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կվերադառնա Թուրին։