Պեպ Գվարդիոլա. «Ես կցանկանայի, որպեսզի նա մնար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Իլկայ Գյունդողանի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերին.

«Գուցե վերջում նա մնա մեզ հետ։ Ես կցանկանայի հավատալ դրան: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշվում է, որ Գյունդողանը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային»։