Ալեխանդրո Գառնաչոն հոբելյանական 100-րդ գոլն է հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (2:0):

18-ամյա ֆուտբոլիստը երկու ամիս բաց թողեց վնասվածքի պատճառով, բայց կարողացավ խաղադաշտ վերադառնալ այս շաբաթավերջին:

Գառնաչոն «գայլերի» հետ խաղում փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջնամասում գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Այս գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 100-րդն էր այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում:

2022/23 մրցաշրջանում երիտասարդ վինգերը 30 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։