Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտո Սիլվան խոսել է Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին։
«Նեյմարի վերջին շաբաթները Փարիզում շատ տարօրինակ էին: Ես ճիշտ չեմ համարում, որ երկրպագուները նրա տուն գան բողոքի ակցիայի:
Կցանկանայի Նեյմարին տեսնել «Արսենալում»»,- ասել է Ժիլբերտոն Daily Cannon-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: