Նաչո Ֆերնանդեսը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղը եզրափակիչ է լինելու

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին Լա Լիգայում «Խետաֆեի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո։

«Մեզ համար կարևոր էր հաղթելը. Ընդ որում, այս խաղը ոչ մի կապ չունի Չեմպիոնների Լիգայի պատասխան հանդիպման հետ։

Այնուամենայնիվ, այս արդյունքը ավելացնում է դրական հույզեր և վստահություն: Եզրափակչում կխաղանք չորեքշաբթի»,-ասել է պաշտպանը:։