Քրիս Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել 2 տարով, այսինքն՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

«Ռոման» Սմոլինգին գնել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2020 թվականին։ Մինչ այդ նա թիմում հանդես էր գալիս վարձավճարով։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։