Թոմաս Տուխել. «Մենք կորցնելու ոչինչ չունենք»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչ է մտածում այս մրցաշրջանում իր թիմի՝ Գերմանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին։

«Մենք կորցնելու ոչինչ չունենք, բայց ձեռք բերելու բան ունենք: Բոլորը կարծում են, որ Բունդեսլիգայի տիտղոսն պատկանում է «Բավարիային», բայց դա այդպես չէ, մենք պետք է պայքարենք դրա համար։

Ուստի մենք հիմա պայքարում ենք տիտղոսի համար։ Այս պահին մենք մեկ միավորով առաջ ենք «Բորուսիայից», ուստի ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ես նայում եմ միայն իմ թիմին»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։