Թոմաս Տուխելը խոսել է Թոմաս Մյուլերի ապագայի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին։

«Մյուլլերն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ է ուզում։ Թոմասը «Բավարիա» է, իսկ «Բավարիան»՝ Թոմաս։

Նա լիովին կենտրոնացած է Բունդեսլիգայի տիտղոսի համար պայքարելու վրա»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։