«Բավարիան» որոշում է կայացրել Թոմաս Մյուլերի ապագայի հետ կապված

«Բավարիան» որոշել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ապագան, հայտնում է Sport1-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» մտադիր է պահել ֆուտբոլիստին և երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, սակայն նա կդադարի անձեռնմխելի լինել ակումբում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո։

33-ամյա Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։

Այս մրցաշրջանում նա մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։